Ոստիկանությունը հերքում է մամուլի տեղեկությունները, ըստ որոնց, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանը մոտ ժամանակներս ազատվելու է զբաղեցրած պաշտոնից:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին հայտնեց, որ այտ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, նրա խոսքով, Գագիկ Ավետիսյանի վարչության աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի («Լեդի Հակոբ») եղբոր որդու` Ստեփան Հակոբյանի ձերբակալմանը, այնինչ գրվել էր, թե Գագիկ Ավետիսյանը կապեր է ունեցել Հակոբ Հակոբյանի հետ եւ պասիվ է եղել նրա եղբորորդուն ձերբակալելու ժամանակ: