Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորել է   Սերգեյ Նարիշկինին` Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ ընտրվելու առթիվ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ԱԺ նախագահի շնորհավորանքում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները  Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի բարձր պաշտոնում Ձեր  ընտրվելու առթիվ:

Միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության  եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա: Սերտ փոխգործակցությունը եւ արդյունավետ համագործակցությունը ինչպես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի, այնպես էլ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նպաստում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը:

Վստահ եմ, որ Ձեր ընտրությամբ  միջխորհրդարանական համագործակցությունը մեր երկրների միջեւ նոր հնարավորություններ կբացի նրա հետագա խորացման համար»: