Վրաստանի օրինակը հաստատում է այն փաստը, որ կովկասյան ազգերին Ռուսաստանը պետք չէ: Այս մասին, ըստ վրացական «Պիրվելի» գործակալության, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
Նա այսկերպ պատասխան է տվել Ռուսաստանի վարչապետ Վլադիմեր Պուտինի այն հայտարարությանը, թե եթե Ռուսաստանը չհովանավորեր կովկասյան ժողովուրդներին, ապա կովկասցիները վաղուց իրար կերել էին:
«Ինչպես Վրաստանը Ռուսաստանից տնտեսական առումով անկախացավ եւ Ռուսաստանը Վրաստանից ամեն ինչ գնում է, այնպես էլ կովկասյան ազգերը կարող են իրենց կյանքը եւ տնտեսությունը դասավորել առանց Ռուսաստանի միջամտության»,-ընդգծել է Վաշաձեն:




























