Իջեւան քաղաքում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած Տավուշի մարզի գործարարների (գործատուների) 1-ին ֆորումի ժամանակ որոշվել է կառավարությանը ներկայացնել առաջարկ, որպեսզի կառավարության ապագա նիստում քննարկաման ներկայացվի սահմանապահ գյուղերում բիզնես ներդնելու արտոնություններ սահմանելու հարցը: ՏՄԳ(Գ)ՏՄ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ որոշվել է նաեւ
Դիլիջան քաղաքը միջազգային բիզնես ֆորումների կենտրոն դարձնել` հաշվի առնելով Դիլիջանի կուրորտային կարգավիճակը եւ Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության որուշումը: Տավուշի մարզի գործարարների (գործատուների) միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը նշել է. «Ճիշտ է մենք որոշեցինք, որ կառավարություն ներկայացնենք համապատասխան առաջարկ, բայց մենք ել պետք է աշխատենք համատեղ ուժերով մարզի սահմանամերձ գյուղերում բիզնես ներդրումներ եւ բարեգործություններ կատարենք: Ընդամենը ունեք 24 սահմանապահ գյուղ եւ եթե տարին 1 անգամ բոլորով հավաքվենք 2-3 գյուղի խնդիրները լուծենք ապա մեր մարզում մեծ բան կփոխենք»:




























