Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ մեծ ուշադրություն է դարձնում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում կազմակերպվող համազգային բարեգործական մարաթոններին:

Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

Նրա խոսքով, նախորդ տարիների մոսկովյան բարեգործական ճաշերին Հայաստանի նախագահը  մասնակցում էր նորաստեղծ միջոցառման կայացումը խրախուսելու նպատակով, իսկ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՌԴ-ում կազմակերպված «Ջուր պարգեւիր Արցախին» կարգախոսով երեկոյին մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: