Ըստ թուրքական «Radikal» թերթի, Թուրքիայի վարչապետ եւ Արդարություն ու զարգացում կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայեփ Էրդողանը, Անթալիայում մասնակցել է կուսակցության նահանգային համաժողովին, որից հետո դուրս է եկել եւ Անթալիայի փողոցներում երեխաներին խաղալիքներ է բաժանել:
Դեպքի զավեշտն այն է, որ համաժողովում Էրդողանը կրկին «անմարդկային» որակեց ույգուրների հանդեպ չինական իշխանությունների իրականացրածը, այնուհետ փողոցում երեխաներին բաժանեց… չինական խաղալիքներ:




























