«Թրամփի վարչակազմն Ուկրաինային խնդրել է հետ կանչել Ռուսաստանին դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծը», - գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյային և երեք եվրոպացի դիվանագետների:

Հրատարակության Կիևում աղբյուրի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը նախ Ուկրաինային առաջարկել է փոխել ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը՝ ձևակերպումը «մեղմացնելու» համար, իսկ հետո ներկայացրել է իր որոշման նախագիծը՝ պահանջելով Կիևից հետ վերցնել իր տարբերակը։

The Washington Post-ը, վկայակոչելով իր ուկրաինական աղբյուրը, գրում է, որ այս առաջարկը «ցնցել է» Կիևին։ «Նրանք հրաժարվել են հետ կանչել փաստաթուղթը»,- նշում է հրատարակությունը։

Վաշինգտոնը հրաժարվել է համահեղինակել Ուկրաինայի և Եվրամիության միջև պատերազմի երրորդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը, հայտնում է BBC-ն։ Փոխարենն ԱՄՆ-ն պատրաստել է բանաձեւի նախագծի սեփական տարբերակը, որը չի դատապարտում Ռուսաստանը, չի հիշատակում Ուկրաինայի «օկուպացված տարածքները» և ոչինչ չի ասում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտման մասին։

Բանաձևերի երկու նախագծերն էլ կքննարկվեն փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։