Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ Իսրայելը Սիրիայի նոր իշխանություններին թույլ չի տա Դամասկոսից հարավ ստորաբաժանումներ տեղակայել։ Դրա մասին հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։

Նեթանյահուն միաժամանակ պարտավորվել է պաշտպանել սիրիացի դրուզներին, եթե նրանք հարձակման ենթարկվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական բանակն ուժեղացնում է հակաահաբեկչական գործողությունը Հորդանան գետի հյուսիսում` Ջենինի շրջանում տանկային դիվիզիա տեղակայելով: Սա առաջին դեպքն է, երբ 2002 թվականին «Պաշտպանիչ պատ» գործողությունից հետո տարածաշրջանում զրահատեխնիկա է տեղակայվում: