Բունդեսթագի ընտրություններում փետրվարի 23-ին հաղթել է Քրիստոնեա-սոցիալական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն (CDU/CSU) դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, որն իր մասնագիտական կարիերայի մեծ մասն անցկացրել է որպես իրավաբան՝ աշխատելով ամերիկյան ընկերությունների հետ։ Այժմ նա պետք է Գերմանիայի նոր կառավարություն ձևավորի։
Գերմանիայի ապագա կանցլերի առանցքային թեզիսները.
Նոր, եվրոպական ՆԱՏՕ
Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի հետ Եվրոպայի 80-ամյա դաշինքը, գրում է Politico-ն։
Թրամփի վարչակազմը թքած ունի Եվրոպայի վրա և հարթեցնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է Մերցը, որը շուտով կդառնա Գերմանիայի հաջորդ առաջնորդը։ Նա զգուշացրել է, որ մայրցամաքը պետք է շտապ ուժեղացնի իր պաշտպանությունը և, հնարավոր է, ամիսների ընթացքումնույնիսկ ՆԱՏՕ-ին փոխարինող գտնի:
Մերցի մեկնաբանությունները պատմական շրջադարձ են նշում. դրանք ցույց են տալիս, թե որքան խորն է Թրամփը ցնցել Եվրոպայի քաղաքական հիմքերը, որը 1945 թվականից ի վեր կախված է ամերիկյան անվտանգության երաշխիքներից:
«Իմ բացարձակ առաջնահերթությունը կլինի Եվրոպան հնարավորինս արագ հզորացնելը, որպեսզի քայլ առ քայլ մենք իսկապես կարողանանք անկախություն ձեռք բերել ԱՄՆ-ից»,- հայտարարել է Գերմանիայի ապագա կանցլերը։ «Երբեք չեմ մտածել, որ ստիպված կլինեմ նման բան ասել հեռուստատեսային ծրագրում: Բայց ամենաուշը անցած շաբաթ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ ամերիկացիները, գոնե ամերիկացիների այս հատվածը, այս վարչակազմը մեծ հաշվով անտարբեր են Եվրոպայի ճակատագրի նկատմամբ»։
Մերցը դրանով չի սահմանափակվել: Այս տարվա ամռանը կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, սակայն նա առաջարկել է, որ Եվրոպան կարող է նոր պաշտպանական կառույց մշակել՝ ՆԱՏԶՕ-ին փոխարինելու համար:
«Ինձ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես ենք մենք շարժվում դեպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հունիսի վերջին»,- ասել է նա։ «Մենք դեռ կխոսե՞նք ՆԱՏՕ-ի մասին իր ներկայիս տեսքով, թե՞ պետք է շատ ավելի արագ անկախ եվրոպական պաշտպանական կարողություն ստեղծենք։
Հակառուսական միջուկային հովանոց առանց Միացյալ Նահագների
Մերցը ավելի վաղ առաջարկել է, որ ժամանակն է ուսումնասիրել Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի (և մյուսների) միջև միջուկային համագործակցությունը՝ փոխարինելու համար ամերիկյան միջուկային հովանին, որը երաշխավորում է Ռուսաստանից եվրոպական անվտանգությունը:
Ինչպես գրում է ZDF-ը, Մերցը ցանկություն է հայտնել միջուկային պաշտպանության շուրջ բանակցություններ վարել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։
ԱՄՆ նոր վարչակազմի՝ Եվրոպային աջակցությունը դադարեցնել սպառնալուց հետո Մերցը կոչ է արել բանակցություններ վարել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միջուկային անվտանգության շուրջ:
«Մենք պետք է պատրաստվենք այն փաստին, որ Դոնալդ Թրամփն այլևս ամբողջությամբ չի ընդունի ՆԱՏՕ-ի օգնության խոստումները, ուստի եվրոպացիները պետք է ավելին անեն մայրցամաքը պաշտպանելու համար», - նշել է նա:
«Մենք պետք է միմյանց հետ քննարկենք, թե դա ինչ տեսք կարող է ունենալ»,- հավելել է Մերցը՝ նկատի ունենալով, այսպես կոչված, միջուկային փոխանակումը։ Ներկայում Գերմանիան նման հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ։ Սա նշանակում է, որ պատերազմի դեպքում գերմանական ինքնաթիռներն իրենց թիրախները կհասցնեն ամերիկյան ատոմային ռումբեր։ Մերցը նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը բազմիցս առաջարկել է Գերմանիայի կառավարությանը՝ քննարկել այս հարցը։ Սակայն Գերմանիայի կառավարությունը դրան չի արձագանքել։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան զգալիորեն ավելի քիչ միջուկային զենք ունեն, քան ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Ֆրանսիան համագործակցության էր ձգտում նաև տնտեսական նկատառումներով, քանի որ միջուկային ծրագրերը շատ թանկ արժեն։
Վճռական աջակցություն Ուկրաինային
Ֆրիդրիխ Մերցը փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման երրորդ տարելիցին, հայտարարել է. «Եվրոպայում երեք տարվա պատերազմ <...> ավերածությունների և ռազմական հանցագործությունների սարսափելի պատկերներ։ Եվրոպան հաստատակամորեն մնում է Ուկրաինայի կողքին: Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է Ուկրաինային դնենք ուժեղ դիրքի մեջ։ Արդար խաղաղության հասնելու համար հարձակման ենթարկված երկիրը պետք է մասնակցի խաղաղ բանակցություններին»,- նշել է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Նման կերպ Մերցը հեռակա կարգով հանդես է եկել որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախոս, երբ վերջինս ասել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցելու կարիք չունի, քանի որ վերջին երեք տարիներին «հանդիպումների է եղել» և դեռևս չի կարողացել ավարտել պատերազմը։
«Արդար խաղաղության համար հարձակման ենթարկված երկիրը պետք է լինի խաղաղ բանակցությունների մաս»,- նշել է նա, հաղորդում է Bild-ը։
Հոկտեմբերին Մերցը հայտարարել էր, որ Շոլցի փոխարեն ինքն ուկրաինացիներին կտա այդ հրթիռները, «բայց ոչ հենց այնպես», բայց նախ՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ համաձայնեցնելով ընդհանուր հրթիռային քաղաքականության շուրջ և Պուտինից պահանջելուց հետո դադարեցնել հարվածները ուկրաինական ենթակառուցվածքի ուղղությամբ:
«Ես կասեի այսպես. եթե հարվածները չդադարեն, առաջին քայլը կլինի վերացնել հարվածների տիրույթի սահմանը [Ռուսաստանի տարածքի խորքերը]։ Իսկ երկրորդ քայլը կլինի Taurus-ի մատակարարումները։ Եվ հետո թող Պուտինը որոշի, թե որքան հեռու է ուզում սաստկացնել այս պատերազմը»,- ասել է նա:
Միգրացիա, տնտեսական և ներքաղաքական ճգնաժամ
Մերցը նշել է նաև երեք առաջնահերթ թեմաներ, որոնք նա մտադիր է նախ քննարկել սոցիալ-դեմոկրատների հետ՝ միգրացիոն քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն և արտաքին և անվտանգության քաղաքականություն։ Նա վստահություն է հայտնել, որ հնարավոր է փոխզիջումների հասնել՝ չնայած բարդ իրավիճակին։ «Ես գիտեմ, որ որոշ հարցեր բարդ են լինելու։ Բայց հուսով եմ, որ SPD-ն ինքը կհասկանա, որ դա այժմ չափազանց անհրաժեշտ է, քանի որ այն շատ մոտ է էկզիստենցիալ ճգնաժամին»,- հավելել է նա։
Մերցն ընդգծել է, որ իրեն հետաքրքրում է ոչ թե Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ոչնչացնելը, այլ Գերմանիայում ունենալ ուժեղ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, որն ի վիճակի է քաղաքականություն վարել քաղաքական սպեկտրի կենտրոնում։
Նա նաև սուր քննադատության է ենթարկել «լուսացույցային» կոալիցիոն կառավարության ընդունած նոր ընտրական բարեփոխումը։ Մասնավորապես, դա հանգեցրեց նրան, որ իրենց ընտրատարածքներում հաղթած ՔԴՄ/ՔՍՄ 18 պատգամավորները չեն կարողանա մտնել Բունդեսթագ։
Ինչպես գրում է Bild-ը, գլխավոր խնդիրը Բունդեսվերի ֆինանսավորումն է, որի համար առաջիկա տարիներին տասնյակ միլիարդավոր եվրոներ կպահանջվեն։
«Մենք գիտենք, որ առաջիկա տարիներին Բունդեսվերին շատ ավելի շատ գումար է պետք գալու։ Թե ինչպես ենք մենք դա կազմակերպում, դսեռ պետք է քննարկենք»,- ասել է Մերցը։
Ով է Ֆրիդրիխ Մերցը. մարդ, որը քննադատել է Շոլցին անվճռականության համար Ուկրաինային օգնության հարցում





























