Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի Օվալաձև աշխատասենյակում անցկացված բանակցությունների ժամանակ փորձել է ուղղել իր ամերիկացի գործընկերոջը Ուկրաինային եվրոպական աջակցության բնույթի վերաբերյալ՝ ընդհատելով նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ նա խեղաթյուրում է փաստերը, հայտնում է CNN-ը։

Այդ արտասովոր պահն ընդգծեց երկուշաբթի օրվա բանակցությունների լարված դինամիկան: Թեև Թրամփն ու Մակրոնը մնացած հարցերում բարյացակամ էին և ցանկանում էին քննարկել Ուկրաինայի ապագան, բանակցությունները տեղի ունեցան ռազմական ջանքերի մասին Թրամփի, երբեմն ստահոդ հայտարարությունների ֆոնին:

«Եվրոպան վարկ է տրամդարում Ուկրաինային: Նրանք հետ են ստանում իրենց գումարները…», - սկսել է իր խոսքը Թրամփը՝ պատրաստվելով փաստարկներ բերել հօգուտ Ուկրաինայի օգտակար հանածոների և դրանից բխող եկամուտների վերաբերյալ նոր գործարքի՝ որպես ամերիկյան օգնության փոխհատուցում:

Մակրոնը պատասխանել է. «Ոչ, իրականում, անկեղծ ասած, մենք վճարել ենք ընդհանուր ջանքերի 60%-ը։ Դա հիշեցնում էր ԱՄՆ-ին՝ և՛ վարկեր, և՛ դրամաշնորհներ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: -Եվրոպայում 230 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվներ կան: Բայց դրանք մեր սեփականությունը չեն»։

Թրամփն, ասես, անտեսել է Մակրոնի դիտողությունը. «Եթե հավատում եք դրան, դա ինձ լիովին ձեռնտու է: Նրանք իրենց գումարները հետ են ստանում, իսկ մենք՝ ոչ։ Բայց հիմա մենք դրանով ենք զբաղվում»: