ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE)՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, տարեսկզբից կրճատել է պետական ծախսերը 65 մլրդ դոլարով։ Այս մասին նշվել է DOGE կայքում հրապարակված հաշվետվությունում։
«DOGE ընդհանուր գնահատած խնայողությունները կազմում են 65 մլրդ դոլար: Սա մի քանի գործոնների համակցություն է. խարդախության հայտնաբերում եւ վերացում, պայմանագրերի եւ վարձակալության չեղարկում, ակտիվների վաճառք, դրամաշնորհների չեղարկում, աշխատուժի կրճատում, ծրագրերի փոփոխություններ եւ կարգավորող ծախսերի կրճատում»,- նշվել է հաշվետվությունում: Տեղեկացվել է, որ գերատեսչությունը կհրապարակի կառավարության ծախսերի օպտիմալացման բոլոր դեպքերը «հասկանալի եւ լրիվ թափանցիկ ձեւաչափով»։
Հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը Մասկին նշանակել է DOGE ղեկավար։ Կառույցը սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային ստուգումը։ Ընդհանուր առմամբ, Մասկն ակնկալում է 2 տրլն դոլարով կրճատել պետական ծախսերը։





























