Harvard CAPS-Harris ընկերության անցկացրած նոր հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա ջանքերին՝ «Ամերիկան կրկին մեծագույն դարձնելու համար» անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար», ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Թրամփի օրակարգը։
Հարցման արդյունքներով, մասնավորապես.
81%-ն աջակցում է հանցավոր անօրինական ներգաղթյալների արտաքսմանը։
76%-ն աջակցում է «կառավարության մեջ խարդախությունն ու վատնումը հայտնաբերելու և վերացնելու լայնածավալ ջանքերին»:
76%-ը պաշտպանում է սահմանի փակումը անվտանգության և քաղաքականության լրացուցիչ միջոցներով։
69%-ը պաշտպանում է տղամարդկանց կանանց սպորտ թույլ չտալու գաղափարը։
68%-ը հանդես է գալիս նրա օգտին, որ կառավարությունը հայտարարի միայն երկու սեռի գոյության մասին:
65%-ն աջակցում է կառավարությունում վերջ դրվի ըստ ռասայական պատկանելիության աշխատանքի տեղավորումը:
63%-ն աջակցում է « օտարերկրյա օգնության բոլոր ծախսերը սառեցնելու և վերագնահատելու այն դեպարտամենտը, որը զբաղվել է այդ հարցերով»:
61%-ն աջակցում է փոխադարձ մաքսատուրքերին:
Հարցվածների 60%-ն աջակցում է Ուկրաինայում պատերազմի ավարտին ուղղված ԱՄՆ-Ռուսաստան ուղիղ բանակցություններին։
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկացիների մեծամասնությունը հավանություն է տալիս Թրամփի աշխատանքին, ընդ որում, տասից գրեթե վեցն ասում է, որ նա ավելի լավ է անում իր աշխատանքը, քան իր նախորդը՝ Ջո Բայդենը:





























