Երկուշաբթի Օվալաձև աշխատասենյակում անցկացված հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդհատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, երբ նրանք պատասխանում էին լրագրողների հարցերին։ Դրա մասին հայտնում են BBC և CNN հեռուստաալիքները։
Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրները «պարտքով փող են տալիս» Ուկրաինային։ «Նրանք իրենց գումարները հետ կստանան»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Սակայն Մակրոնը ձեռքը դրել է Թրամփի ուսին և ասել, որ Եվրոպայի ֆինանսավորումն Ուկրաինային տրվում է վարկերի, երաշխիքների և դրամաշնորհների տեսքով և «իրական փողեր» է ներառում:
Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի երրորդ տարելիցին, մեկ շաբաթ անց, երբ Միացյալ Նահանգներն առանց Եվրոպայի անմիջական մասնակցության Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները սկսեց։





























