Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը երեքշաբթի կոչ է արել Ուկրաինայում ընտրություններ անցկացնել շուտով, երբ ուկրաինացի օրենսդիրները բանաձև են ընդունել, որով մինչև Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի ավարտը Վլադիմիր Զելենսկիին հաստատում են որպես նախագահ:

Նման կերպ է Մասկը արձագանքել X սոցիալական ցանցում այն ​​հաղորդագրությանը, ըստ որի Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է Զելենսկու՝ որպես նախագահ ռազմական դրության պայմաններում օրինականությունը հաստատող բանաձևը։

«Անցկացրեք ընտրություններ»,- գրել է նա։

Ինչպես նշում է Forbes-ը, Զելենսկին, որը 2019-ին Ուկրաինայի վերջին ընտրություններում հաղթեց ձայների 73%-ով, շարունակում է մնալ Ուկրաինայի նախագահը ռազմական դրության պայմաններում՝ Ռուսաստանի հետ պատերազմի ֆոնին։

Ուկրաինացի 280 օրենսդիրներից  268-ը երկուշաբթի նախնական քվեարկության տապալումից հետո հավանություն է տվել բանաձևին, քանի որ Զելենսկու դաշնակիցները հիմնականում չէին մնացել քվեարկությանը, ABC News-ին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորը:

Զելենսկին կիրակի հայտարարել է, որ կհեռանա Ուկրաինայի նախագահի պաշտոնից, եթե այդ քայլն օգնի Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու կամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը՝ նշելով, որ ինքը «տասը տարի իշխանության ղեկին մնալու մտադրություն չունի»։