Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կողմից զինված ալավիները Սիրիայի արևմուտքում հռչակել են իրենց ինքնավար «Ուգարիտ շրջանը», հայտնում է «Քրդստանի ձայն»-ի թելեգրամյան ալիքը։
«Հռչակվել է «Ուգարիտ շրջանի» ինքնավարությունը, որը ներառում էր Լաթաքիա և Տարտուս նահանգները։ Այս տարածքը հիմնականում բնակեցված է ալավիներով»,- գրում է ռեսուրսը։





























