Բագրատաշենի սահմանակետում, դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները Վրաստանից ՀՀ տարածք մուտք գործելիս, բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա դեկտեմբերի 16-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով: