Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը փորձում է խոչընդոտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական կուրսի իրականացմանը, X սոցիալական ցանցում գրել է ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Վիսկոնսինի նախկին նահանգապետ Սքոթ Ուոքերը հրապարակել է գրառում, որում հայտարարել է ԱՄՆ-ում բյուջեի քվեարկության գործընթացի վրա Սորոսի ազդեցության մասին։ Նրա խոսքով, նա միլիոնավոր դոլարներ է տրամադրում Վիսկսինի Գերագույն դատարանի մրցավազքին, որպեսզի վերանայի նահանգի Կոնգրեսի շրջանները և խլի հանրապետականների երկու աթոռները պալատում: Այդ կերպ Սորոսը փորձում է արգելափակել Թրամփի օրակարգը, կարծում է քաղաքական գործիչը։
«Նրա նպատակը հենց դա է»,- գրել է Մասկը՝ ի պատասխան գրառման։





























