Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է քննարկումներ սկսել Եվրոպայի միջուկային զսպման վերաբերյալ:
Եվրոպացի առաջնորդները կիրակի օրը կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղության ծրագիրը և հինգշաբթի օրը կմասնակցեն Եվրամիության գագաթնաժողովին:
Մակրոնը պորտուգալական RTP հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը նա տեղադրել է շաբաթ օրը X սոցիալական ցանցում, ասել է, որ եթե Եվրոպան ցանկանում է շարժվել դեպի «ավելի մեծ ինքնավարություն» պաշտպանության և միջուկային զսպման հարցերում, նրա ղեկավարները պետք է քննարկում սկսեն այդ մասին։
«Ես պատրաստ եմ սկսել այս քննարկումը, եթե դա թույլ կտա ստեղծել եվրոպական զինված ուժեր»,- ասել է նա։ «Ֆրանսիայի միջուկային դոկտրինի շրջանակներում միշտ եղել է կենսական շահերի եվրոպական հարթություն»:





























