Թուրքիան և Մեծ Բրիտանիան երկուշաբթի օրն Անկարայում խորհրդակցություններ կանցկացնեն Սիրիայի հարցով, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները։

Բանակցությունները կգլխավորեն Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը և Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցով նախարար Հեմիշ Ֆալքոները, հայտնել են աղբյուրները։

Խորհրդակցությունները նվիրված են լինելու Սիրիային և օրակարգում դրված տարածաշրջանային այլ խնդիրների։ Ակնկալվում է, որ Յըլմազը կներկայացնի Թուրքիայի տեսակետներն ու ակնկալիքները՝ կապված Սիրիայում անվտանգության, կայունության և տնտեսական իրավիճակի հետ։

Սպասվում է, որ քննարկումների ընթացքում կընդգծվի կենտրոնական կառավարությանշրջանակում ազգային հաշտեցման ուղղությամբ սիրիական վարչակազմի ձեռնարկած քայլերի միջազգային աջակցության կարևորությունը:

Կընդգծվի նաև բոլոր պատժամիջոցների անվերապահ վերացման անհրաժեշտությունը՝ Սիրիայի վերականգնմանն ու տնտեսական զարգացմանը նպաստելու համար։

«Բանակցություններում կշեշտվի նաև, որ Սիրիայի ապագայում ահաբեկչության համար տեղ չկա, իսկ հիմնական ուշադրությունը դարձվելու է Իսրայելի գործողությունների դադարեցման անհրաժեշտությանը, որը բացահայտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը  և սպառնում նրան»,- գրում է թուրքական լրատվամիջոցը։