Հայաստանի պետական ագրարային համալսարանում, դեկտեմբերի 23-ին, կիրականացվի «Ոսկե հասկ» հիգերորդ մրցանակաբաշխությունը, ուր ներգրաված են բուհի թե ուսանողները, թե դասախոսները: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական եւ հասարակական գործընթացներում մասնակցություն եւ ներդրում ունեցած անձանց եւ կառույցներին:
2011թ. մրցանակաբաշխությունը տեղի կունենա հետեւյալ անվանակարգերով.
1. «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք»
2. «Լավագույն ամբիոն»
3. «Լավագույն ֆակուլտետ»
4. «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ»
5. «Լավագույն կուրս»
6. «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն»
7. «Համալսարանի զարգացման գործում նշանակալից ներդրում ունեցած անձ»
8. «Բուհական ուսանողական ծրագրի հաղթող»
Մրցանակաբաշխությանը ներկա կլինեն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը եւ այլք:
Նշենք, որ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2007 թվականին:




























