Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն սուր քննադատության է ենթարկել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ ներմուծվող կանադական ապրաքնաների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշումը, գրում է Daily Mail-ը։
Թրյուդոն մեջբերել է The Wall Street Journal-ի հոդվածը, և քննադատել է Թրամփին ու նրա որոշումը «հիմարություն» անվանել:
«Դոնալդ, դրանք մատնանշում են՝ չնայած այն հանգամանքին, որ դու շատ խելացի տղա ես, սա շատ հիմար վարմունք է», - երեքշաբթի մամուլի ասուլիսում զայրացած հայտարարել է Ջասթին Թրյուդոն:
Կանադայից ներկրվող ապրանքներից այսուհետև 25% մաքսատուրք կհարկվի՝ ըստ Թրամփի մաքսատուրքերի, որոնք ուժի մեջ են մտնում երեքշաբթի:
«Այսօր Միացյալ Նահանգներն առևտրային պատերազմ սկսեց Կանադայի դեմ՝ իր ամենամոտ գործընկերոջ, դաշնակցի և բարեկամի դեմ, -նշել է Թրյուդոն: -Միաժամանակ դրանք վկայում են Ռուսաստանի հետ դրական համագործակցության, ստախոս, մարդասպան բռնապետ Վլադիմիր Պուտինին հանգստացնելու մասին։ Թող դա իմաստ ստանա»:
ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ 2024 թվականին Միացյալ Նահանգները Կանադայից ներմուծել է 412 միլիարդ դոլարի ապրանք, ինչը նրան դարձնում է Միացյալ Նահանգների երրորդ խոշորագույն առևտրային գործընկերը։
«Կանադացիները խելացի են, և մենք քաղաքավարի ենք, բայց մենք չենք նահանջի պայքարից, հատկապես, երբ վտանգված է մեր երկիրը և խաղադրույքին է նրա յուրաքանչյուր բնակչի բարեկեցությունը», -նշել է Թրյուդոն:
Ջասթին Թրյուդոն անմիջականորեն դիմել է ամերիկացի ժողովրդին՝ մեղադրելով նախագահ Դոնալդ Թրամփին մաքսատուրքերի որոշման համար և զգուշացրել, որ դա տնտեսական վնաս կհասցնի երկրին։
«Մենք դա չենք ուզում։ Ցանկանում ենք աշխատել ձեզ հետ որպես բարեկամ և դաշնակից, և միաժամանակ չենք ցանկանում ձեզ ցավ պատճառել, բայց ձեր կառավարությունը որոշել է ձեր նկատմամբ նման կերչպ վարվել», -ասել է նա:
Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան կսկսի 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել 155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա՝ անհապաղ՝ սկսած 30 միլիարդ դոլարանոց ապրանքների նկատմամբ:





























