ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հեռախոսով զրուցել է General Motors-ի, Ford-ի և Stellantis-ի ղեկավարների հետ՝ քննարկելու համար հյուսիսամերիկյան արտադրության մեքենաների մաքսատուրքերի բարձրացումը 30 օրով հետաձգելու հնարավորությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ավտոարտադրողներն առաջարկել են ավելացնել ներդրումներն ԱՄՆ-ի ավտոարտադրության մեջ, բայց միաժամանակ ցանկանում են որոշակիություն ունենալ սակագների և բնապահպանական քաղաքականության վերաբերյալ, հավելել են աղբյուրները:

Հեռախոսաանգին մասնակցել են GM-ի գլխավոր տնօրեն Մերի Բարրան, Ford-ի գլխավոր տնօրեն Ջիմ Ֆարլին, Ford-ի գործադիր նախագահ Բիլ Ֆորդը և Stellantis-ի նախագահ Ջոն Էլկանը:

Ավտոարտադրողները Թրամփին կոչ են արել Մեքսիկայում և Կանադայում չեղարկել 25% մաքսատուրքերը այն մեքենաների համար, որոնք համապատասխանում են 2020 թվականին ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագրով սահմանված ծագման կանոններին: