ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, ելույթ ունենալով Նյու Յորքի տնտեսական ակումբում, Բայդենի նախկին վարչակազմի օրոք կիրառված պատժամիջոցները ռուսական էներգետիկ արդյունաբերության դեմ «վրդովեցուց թույլ» է անվանել, ինչի պատճառով, ըստ նրա, Ռուսաստանը սովորել է շրջանցել դրանք և շարունակել ֆինանսավորել իր պատերազմն Ուկրաինայում։

Իր պաշտոնավարման վերջին շաբաթներին Բայդենը խստացրել է պատժամիջոցներ ռուսական նավթ տեղափոխող ստվերային նավատորմի նկատմամբ։ Բեսենտն ասաց, որ դա արվել է քաղաքական նպատակներով, սակայն չի նշել դրանք վերանայելու մտադրության մասին, հաղորդում է BBC-ն:

«Այս վարչակազմն ուժի մեջ է թողել ուժեղացված պատժամիջոցները և չի վարանի օգտագործել ամենահզոր գործիքները, եթե այն լծակ տա խաղաղ բանակցություններում», - մեջբերում է Reuters-ը Բեսենտի խոսքերը։