ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ հաջակցություն միլիարդատեր Իլոն Մասկի, հայտարարելով, որ մտադիր է «նոփ նոր» Tesla ձեռք բերել։
«Հանրապետականների, պահպանողականների և հանուն բոլոր մեծ ամերիկացիների Իլոն Մասկը «դնում է խաղադրույքին»՝ օգնելու համար մեր երկրին, և նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Բայց արմատական ձախ լուսնոտները, ինչպես հաճախ անում են, փորձում են ապօրինի և դավաճանաբար բոյկոտել Tesla-ն՝ աշխարհի ամենախոշոր ավտոարտադրողներից մեկին և Իլոնի «զավակին», որպեսզի հարձակվեն և վնասեն Իլոնին և այն ամենին, ինչի օգտին նա հանդես է գալիս:
2024 թվականի նախագահական քվեատուփում փորձեցին դա անել իմ հանդեպ, բայց ի՞նչ եղավ: Ինչևէ, վաղն առավոտյան ես պատրաստվում եմ գնել բոլորովին նոր Tesla՝ ի նշան Իլոն Մասկի՝ հիրավի մեծ ամերիկացու հանդեպ վստահության և աջակցության: Ինչո՞ւ նա պետք է պատժվի իր հսկայական լիազորություններն օգտագործելու համար, որպեսզի օգնի Ամերիկան կրկին մեծ դարձնելու համար», -նշել է ԱՄՆ նախագահը։





























