Հնագույն կաթնասունների հետազոտությունն օգնում է գիտնականներին հասկանալ, թե ինչպես է կյանքը զարգացել և ադապտացվել միլիոնավոր տարիների ընթացքում:

Նման առեղծվածներից մեկը պարուրել է Mixodectes pungens-ը, փոքր կաթնասունը վաղ պալեոցենից, որը ապրել է Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում մոտ 62 միլիոն տարի առաջ:

Վերջերս կատարված հետազոտությունը, որը վերլուծել է երբևէ հայտնաբերված Mixodectes-ի կմախքը, վերջապես կարևոր տեղեկություններ է տվել դրա չափի, ապրելակերպի, սննդակարգի և էվոլյուցիոն փոխկապակցությունների մասին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports հանդեսում։

Ըստ հետազոտության՝ Mixodectes-ը հիմնականում տերևներով սնվող ծառաբնակ կաթնասուն էր: Այն կշռում էր մոտ 1,3 կգ և ուներ ճանկեր ունեցող վերջույթներ, որոնք օգնում էին նրան կառչել ծառերի բներից և ճյուղերից։

Կենդանու սեղանատամներներն ունեին սրածայրեր, որոնք օգնում էին մասնատել կոշտ բուսական նյութերը, ինչ հաստատում է նրա տերևների վրա հիմնված օրաբաժինը: Չնայած նա ամենակեր կենդանի էր, սակայն տերևները կազմում էին նրա սննդակարգի մեծ մասը։

Յեյլի մարդաբանության պրոֆեսոր Էրիկ Սարգիսի համահեղինակությամբ իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Mixodectes-ը սերտորեն կապված են եղել պրիմատների և կոլուգոների հետ (հայտնի են նաև որպես Հարավարևելյան Ասիայի թռչող լեմուրներ): Ե՛վ պրիմատները, և՛ կոլուգոները պատկանում են Euarchonta կոչվող կաթնասունների խմբին: Այս հարաբերությունը նշանակում է, որ Mixodectes-ը մարդկանց հեռավոր, բայց համեմատաբար մոտ էվոլյուցիոն ազգականներն են:

«Այս որակի և ամբողջականության 62 միլիոն տարվա կմախքը նոր պատկերացումներ է տալիս  Mixodectes-ների մասին, ներառյալ նրանց էվոլյուցիոն հարաբերությունների շատ ավելի հստակ պատկերը, - ասում է Սարգիսը: -Մեր արդյունքները ցույց են տալիս, որ դրանք սերտորեն կապված են պրիմատների և կոլուգոների հետ, ինչը նրանց բավականին սերտորեն կապում է մարդկանց հետ»:

Mixodectes-ը խոշոր ծառաբնակ կաթնասուն է համարվում, որն ապրել է Հյուսիսային Ամերիկայում վաղ պալեոցենի ժամանակ: Նրա կմախքը հայտնաբերվել է պրիմատների մեկ այլ հին ցեղակցի՝ Torrejonian wilsoni-ի կողքին:

Ընդսմին, Torrejonian wilsoni-ն ավելի փոքր էր և սնվում էր հիմնականում մրգերով, մինչդեռ միքսոդեկտիդները սնվում էին տերևներով: Այս տարբերությունները հուշում են, որ այն ժամանակ Mixodectes-ները զբաղեցնում էին հատուկ էկոլոգիական խորշ՝ այլ ծառաբնակ կաթնասուններից առանձին։