ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը ջանքեր է գործադրում Բջջային հավելվածի և լայնածավալ գովազդային արշավի միջոցով օրինական կարգավիճակ չունեցող ներգաղթյալներին համոզելու համար ինքնուրույն արտաքսման անհրաժեշտության կարևորությունը, հայտնում է NBC News-ը:

Ձեռնարկվում են ջանքեր այն փաստի կապակցությամբ, որ արտաքսումների քանակը ցածր է, քան սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին երկու ամիսներին իր պաշտոնավարման ընթացքում, երբ այդ հարցն իր նախընտրական առանցքային խոստումն էր դարձրել:

Այս շաբաթ Թրամփի վարչակազմը վերականգնել է CBP One հավելվածը մեկ ուրիշ անունով և այլ նպատակով:

Բայդենի վարչակազմի օրոք հավելվածը ներգաղթյալներին հնարավորություն էր ընձեռել իբրև ապաստան խնդրողներ դիմելու Միացյալ Նահանգներ օրինական մուտքի համար:

Երկուշաբթի Ներքին անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ CBP Home Mobile ծրագիրը, որն այժմ թարմացվել է, «ինքնուրույն արտաքսման մասին» հաղորդագրության գործառույթ ունի:

Ըստ գերատեսչության՝ ինքնուրույն արտաքսումն «ամենաապահով տարբերակ» է փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների համար»՝ «իրավապահ մարմինների ռեսուրսների պահպանմամբ հանդերձ»: Հավելվածի թարմացումը Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի մասնակցությամբ գովազդ ներառող՝ ներգաղթյալներին օրինական հիմքերով երկիրը լքելու հաղորդագրությունների տարածմամբ՝ կառավարության ավելի մեծ արշավի մի մասն է Գերատեսչության տվյալներով՝ այդ նպատակների համար  200 միլիոն դոլար է ծախսվել: