Ուկրաինական զորքերը չորեքշաբթի հայտնվեցին Ռուսաստանի Կուրսկի մարզում դժվարությամբ ձեռք բերված իրենց ռազմահենադաշտը կորցնելու շեմին, երբ Մոսկվան հայտարարել է այնտեղ հետագա առաջխաղացման մասին, իսկ երկու կողմերի ռազմական բլոգերները հայտնում են, որ Կիևի ուժերը նահանջում են, հաղորդում է Reuters-ը:
Անցյալ տարվա օգոստոսի 6-ին Ուկրաինան կրեց պատերազմի ամենալուրջ ցնցումներից մեկը՝ հատելով սահմանը և Ռուսաստանի տարածքում խլելով մի կտոր հող, ինչը բարձրացրեց նրանց բարոյական ոգին և դարձավ պոտենցիալ հաղթաթուղթը բանակցություններում:
Սակայն ավելի քան յոթ ամիս հետզհետե փոքրացող տարածքը պահելուց հետո Ուկրաինայի իրավիճակը անցյալ շաբաթ կտրուկ վատթարացավ, նշում է լրատվամիջոցը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտնել է, որ ազատագրվել է ևս հինգ գյուղ։
Reuters-ը ստուգել է ռուս բլոգերների և պետական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են զինվորները կանգնած ռուսական դրոշով Սուջայի կենտրոնում՝ Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող մայրուղու վրա, որն օգտագործվում է Ուկրաինայի կողմից որպես մատակարարման երթուղի: Ուկրաինական Deep State կայքը, որը քարտեզագրում է պատերազմի ճակատային գիծը, թարմացրել է մարտերի իր քարտեզը՝ ցույց տալու համար, որ ուկրաինական ուժերն Սուջան այլևս չեն վերահսկում։
Լրատվամիջոցը նաև նշում է, որ այս շաբաթ Ուկրաինայի բարձրագույն հրամանատարությունը հերքել է, որ իր զորքերը շրջապատված են՝ միաժամանակ պնդելով, որ նրանք ավելի լավ պաշտպանական դիրքերում են։
Մինչդեռ Skadovskyi Defender մականունով ուկրաինացի զինվորական բլոգերը թելեգրամյան ալիքում գրել է. «Ուկրաինայի զինված ուժերը լքում են Կուրսկը։ Մինչև ուրբաթ այնտեղ ոչ մի ուկրաինացի զինվոր չի մնա»։ Այդուհանդերձ, նույն ալիքը հայտնել է, որ Ուկրաինան շարունակում է զանգվածային հարվածներ հասցնել Սուջայի ուղղությամբ։ Տարածաշրջանի ռուս նահանգապետը հայտնել է, որ չորեքշաբթի օրը սպանվել են Սուջայից հյուսիս-արևելք ընկած անասնակերերի գործարանի չորս քաղաքացիական աշխատակիցներ»: Իր հերթին, անկախ ռուս վերլուծաբան Ռուսլան Լևիևը հայտարարեց, որ ուկրաինական ներխուժումը մոտենում է ավարտին։
«Այս պատմությունը կարող է ավարտվել այսօր։ Կարող է մի երկու օր էլ փորձեն սահմանամերձ գյուղերը պահել։ Բայց ընդհանուր առմամբ, Կուրսկի կամրջի հետ կապված պատմությունը մոտենում է ավարտին, և ուկրաինական զորքերը հեռանում են»,- ասել է նա «Дождь».հեռուստաալիքին։





























