Հետևելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե ամերիկացի ներկայացուցիչները «հենց հիմա» Ռուսաստան են մեկնում, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ևս մեկ անգամ նշել է, որ առաջիկա օրերին չեն բացառվում շփումները։
«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները չենք բացառում»,-նշել է դիվանագետը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իր վարչակազմի ներկայացուցիչների՝ Ռուսաստան այցի մասին։





























