Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ Անկարան կարևոր դեր կխաղա Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում, գրում է The Guardian-ը։

«Ես հստակ առաջարկություն եմ արել նախագահ Էրդողանին, որ Թուրքիան պետք է ստանձնի առավելագույն պատասխանատվություն խաղաղ գործընթացում՝ մեր ամբողջ տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար»,-ասել է նա։

Ըստ Տուսկի՝ «շատ կարևոր է, որ ՆԱՏՕ-ն և եվրոպական երկրները միաժամանակ և արդյունավետորեն երաշխավորեն ռուս-ուկրաինական սահմանի կայունությունը» ցանկացած զինադադարի ստորագրումից հետո։

«Թուրքիայի դերն այս հարցում կարող է որոշիչ լինել»,- հավելել է նա։