Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում թվում էր, թե չէր ցանկանում խաղաղություն հաստատել, սակայն այժմ նա համաձայնել է, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ նրա՝ ամերիկյան կողմն իր հերթին «արդեն ինչ-որ բան ձեռնարկելուն մոտ է»։

«Եվ, ինչպես գիտեք, ես միշտ ասել եմ, որ Ուկրաինան, թերևս, ավելի բարդ կողմն էր», - ասել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ Թրամփը հիշեցրել է «հետաքրքիր բաները», որոնք ավելի վաղ տեղի են ունեցել Սպիտակ տանը՝ նկատի ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունը։

«Ինձ այցելել էր մի մարդ, որը կարծես թե խաղաղություն չէր ուզում: Հիմա նա համաձայնել է»,- ասել է ԱՄՆ նախագահը։