Դոնալդ Թրամփի վերջին քայլը ցնցել է եվրոպական ալկոհոլային խմիչք արտադրողներին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր վարչակազմը 200% մաքսատուրքեր կսահմանի եվրոպական գինիների, շամպայնի և այլ ալկոհոլային խմիչքների նկատմամբ, եթե Եվրամիությունը ամերիկյան բուրբոնի նկատմամբ 50% մաքսատուրքը չչեղարկի։

Ամերիկացի սպառողները վաղուց եվրոպական բարձրորակ գինիների և ոգելից խմիչքների հիմնական գնորդներն են, և նման մասշտաբի մաքսատուրքերը կարող են թանկացնել շատ ներկրվող ապրանքներ:

ԱՄՆ-ն ամենակարևոր արտահանման ուղղությունն է եվրոպական ոգելի խմիչք արտադրողների համար. Միջազգային առևտրի կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականին Միացյալ Նահանգները Եվրամիությունից 13,1 միլիարդ եվրոյի ոգլից խմիչքներ և քացախային արտադրանք է ներմուծել, հայտնում է Euronews-ը։