Մեծ Յոթնյակի երկրները Ռուսաստանին սպառնում են նոր պատժամիջոցներով, եթե Կրեմլը չհամաձայնի հրադադարի, գրում է Reuters-ը։ Գործակալությունը ձեռք է բերել հայտարարության նախագծի վերջնական տարբերակը, որը պետք է հաստատեն մասնակից երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի նախարարները։

«Մեծ Յոթնյակի անդամները Ռուսաստանին կոչ են անում համաձայնել հրադադարին հավասար պայմաններով և ամբողջությամբ իրականացնել այն»,- ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ ասվում է փաստաթղթում։

G7-ի երկրչները միաժամանակ «ընդգծում են Ուկրաինայի համար հուսալի անվտանգության միջոցների երաշխավորման անհրաժեշտությունը»: