Սպիտակ տունը պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցել է ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, գրում է բրիտանական The Guardian-ը։

Շփոթմունքի պատճառ է դարձել սոցցանցում Թրամփի գրառումը, որում նա գովաբանում է Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունները և ասում. «Ես թախանձագին խնդրել եմ նախագահ Պուտինին»՝ ստեղծելով տպավորություն, թե նա անձամբ է խոսել Պուտինի հետ։

Հատկապես ուշագրավ է նրա գրառման մեկ այլ տարր, որ «հազարավոր ուկրաինացի զինվորներ Կուրսկի մարզում լիովին շրջափակված են ռուսական զորքերով», ինչը բուռն անհամաձայնություն է առաջացրել ուկրաինական աղբյուրների և ռազմական վերլուծաբանների շրջանում, որոնք այդ տեղեկությունը անվանել են ոչ ճշգրիտ: