Իսպանական Գրանեն գյուղի բնակիչները հավաքական վիճակախաղի տոմս գնելու համար յուրաքանչյուրը 20 եվրո է ներդրել, որը նրանց 720 մլն եվրոյի շահում է պարգեւել: Այժմ սուրբծննդյան հավաքական խաղարկությանը մասնակցած 1800 մարդկանցից յուրաքանչյուրը 400 հազարական եվրո կստանա:
Գյուղի բնակիչները, իմանալով հաջողության մասին, խանդավառված դուրս են եկել փողոց, գրկախառնվել են, շամպայնի շշեր են բացել եւ լցրել միմյանց վրա:
Գյուղի բնակիչների ստացած նվերը շատ տեղին էր, հատկապես հիմա, երբ գործազրկության մակարդակը Իսպանիայի մի քանի շրջաններում հասնում է 21%-ի, գրում է Sky News-ը:
Գրանենում ընդամենը 2000 մարդ է բնակվում: Խաղարկությանը չմասնակցած 200 մարդու տրամադրության մասին տեղեկություն չկա:




























