Մեծ Բրիտանիայում առեւանգել են Սանտա Կլաուսի «սահնակը»` Rover մակնիշի ավտոմեքենան:
Միջադեպը տեղի է ունեցել այն ընթացքում, երբ Սանտան` 60-ամյա Ջոն Սթաբսը Լեսթերշիրի կոմսությունում նվերներ էր բաժանում եկեղեցու այցելուներին:
Նա շատ է զարմացել, երբ, տոնից հետո փողոց դուրս գալով, այնտեղ չի գտել իր ավտոմեքենան:
«Ես երեւի գցել եմ բանալիները: Մեքենան առեւանգողները, ամենայն հավանականությամբ, սպասել են մինչեւ ես ներս մտնեմ, այնուհետեւ հեռացել են... Դժվար է ավելի զզվելի հանցագործություն հնարել տարվա այս ժամանակ», - նշել է Սանտա Կլաուսը, գրում է բրիտանական Sun պարբերականը:




























