Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 21 800 մարդ կարողացել է աշխատանք գտնել Հայաստանում։ Այս մասին մարտի 18-ին Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական​​խորհրդարանական հանձնաժողովում 2024թ. պետական ​​բյուջեի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։

Նա, մասնավորապես, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց աշխատանքի տեղավորման ծրագրերը։

«2024թ. հաստատվել է զբաղվածության հատուկ ծրագիր բացառապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Այս տարվա հունվարին ծրագրի մեկնարկից հետո արդեն աշխատանքի է տեղավորվել շուրջ 1 800 մարդ։ Այս պահին ծրագրի շահառուների թիվը գերազանցել է 2 180 հոգին»,- նշել է Ժամակոչյանը։

Ընդ որում, ինչպես նշել է փոխնախարարը, ավելի քան 4 600 փախստականներ գրանցվել են որպես ինքնազբաղ անձինք կամ կազմակերպությունների հիմնադիրներ։