Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ երեքշաբթի ավիահարված է հասցրել Սիրիայի հարավի երկու հրետանային կայանքների՝ 1974 թվականին հրադադարի համաձայնագրով հաստատված սահմանի մոտ: Դրա մասին հաղորդել է Ֆրանսպրես գործակալությունը:

«Որոշ ժամանակ առաջ Սիրիայի հարավում՝ Խան Արնաբահ շրջանում, է Իսրայելի պաշտպանության բանակը խոցել է Իսրայելի պետության համար վտանգ ներկայացնող երկու թնդանոթ», - ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

«ՑԱԽԱԼ-ը Սիրիայի հարավից ռազմական վտանգ թույլ չի տա և գործողություն կձեռնարկի այդ սպառնալիքի դեմ», - հավելել է իսրայելական բանակը։

Խան Արնաբան ապառազմականացված բուֆերային գոտու եզրին է, որը երկար ժամանակ բաժանում էր իսրայելական և սիրիական ուժերը, մինչև որ իսրայելական զորքերը այնտեղ տեղակայվեցին դեկտեմբերին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո:

Երեքշաբթի իսրայելական բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին:

Ըստ սիրիական SANA գործակալության՝ իսրայելական օդուժի կողմից Դարաա քաղաքի արվարձաններում իրականացված ավիահարվածների արդյունքում երեք խաղաղ բնակիչ է զոհվել։

Հիշեցնենք, որ Իսրայելը խախտել է հրադադարը Գազայում՝ հարվածելով նաև պաղեստինյան անկլավին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 404 մարդ։