Դեկտեմբերի 24-ին ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սեւան ավտոճանապարահի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը:Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Գազել» մակնիշի 05 ԼՏ 341 համարանիշի միկրոավտոբուսը, «Վազ-2121» մակնիշի 72 ԼՕ 777 համարանիշի եւ «Վազ-21010» մակնիշի 18 ՕՍ 294 համարանիշի ավտոմեքենաները: Նախնական տվյալներով` կա մեկ զոհ եւ երկու տուժած: