Ղրղզստանի խորհրդարանը վավերացրել է հարեւան Տաջիկստանի հետ սահմանային համաձայնագիրը, որի շուրջ շուրջ 23 տարի բանակցում էին կողմերը։ Փաստաթուղթը հաստատվել է ձայների մեծամասնությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր։

Պայմանագիրը մարտի 13-ին Բիշքեկում ստորագրել են Ղրղզստանի պետության ղեկավար Սադիր Ջապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Ջապարովի խոսքով, երկու երկրների միջև սահմանային վեճերի կարգավորումը «կնպաստի անվտանգության ամրապնդմանը» ողջ տարածաշրջանում։

Ռախմոնի խոսքով՝ սահմանային համաձայնագրի ստորագրումը «պատմական որոշում» էր, քանի որ այն ամուր հիմքեր կստեղծի միջպետական ​​հարաբերությունների հետագա համապարփակ ընդլայնման համար։