Ես քիչ առաջ շատ լավ հեռախոսազրույց ունեցա Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Դրա մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Զրույցը տևեց մոտ մեկ ժամ։ Քննարկման մեծ մասը հիմնված էր նախագահ Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցի վրա, որի նպատակն էր համակարգել Ռուսաստանի և Ուկրաինայի ձգտումներն ու պահանջմուքները։
Մենք առաջ ենք շարժվում մեր նախանշած ճանապարհով, և ես կխնդրեմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին ներկայացնել քննարկվող հարցերի ճշգրիտ նկարագրությունը։ Այս հայտարարությունը կհրապարակվի մոտ ապագայում»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ Թրամփի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին և տևել ավելի քան երկու ժամ։





























