ԱՄՆ եւ Չինաստանի հարաբերությունները կդառնան այն գործոնը, որի շուրջ կծավալվի ողջ 21-րդ դարի պատմությունը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

«Կարծում եմ՝ 21-րդ դարի պատմությունը կպտտվի այն ամենի շուրջ, ինչ տեղի կունենա Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ»,- ասել է նա Salem News Channel-ին:

Ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն անթույլատրելի է համարել այն զարգացումները, որոնց դեպքում Վաշինգտոնը կախվածության մեջ կհայտնվի Պեկինից։ «Մենք պետք է համագործակցենք նրանց [Չինաստանի] հետ, անպատասխանատու կլինի չանել դա, բայց մենք նաեւ չենք ցանկանում ապրել մի աշխարհում, որտեղ կախված կլինենք Չինաստանից»,- ասել է Ռուբիոն: