ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ 2025թ. կարող է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Այո, գուցե, ես նկատի ունեմ, որ դեմ չէի լինի գագաթաժողովին [Սի Ծինփինի հետ]»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք նրա հանդիպումը Չինաստանի առաջնորդի հետ կարող է տեղի ունենալ 2025թ. հունիսին:
Միաժամանակ, Թրամփը հիշեցրել է, որ ապրիլի 2-ին ԱՄՆ-ը մաքսատուրքեր կմտցնի, ինչի արդյունքում «Չինաստանը կվճարի, մյուս երկրները կվճարեն»։ «Մեզ պլոկել են աշխարհի բոլոր երկրները՝ բարեկամներ եւ թշնամիներ: Իսկ ապրիլի 2-ը ես անվանում եմ Ամերիկայի ազատագրում։ Մենք այն գեր, հիմար ու միամիտ երկիրն էինք, որը թույլ էր տալիս բոլորին պլոկել մեզ, այդ թվում՝ մեր ընկերներին»,- ասել է նա։





























