Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ընդլայնել է իր ցամաքային գործողությունները Գազայի հատվածի հարավում, գրում է Times of Israel-ը։
Վերջին մի քանի ժամվա ընթացքում զորքերը մտել են Ռաֆահում տեղակայված Շաբուրա ճամբար և ոչնչացրել «ահաբեկիչների ենթակառուցվածքը», պնդում են զինվորականները:
Միևնույն ժամանակ, զորքերը շարունակում են գործել ափամերձ գոտու հյուսիսային հատվածում և Գազայի կենտրոնական հատվածի Նեցարիմ միջանցքի տարածքում։
Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ Գազայի հյուսիսում զինվորները ոչնչացրել են ենթակառուցվածքները, որոնք պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն օգտագործել էր վերջին ամիսներին «որպես հրամանատարական կենտրոն զինվորների և խաղաղ բնակիչների դեմ հարձակումներ ծրագրելու և իրականացնելու համար»:
Բացի դրանից, վերջին մի քանի ժամվա ընթացքում ավիահարվածներ են հասցվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան «Իսլամական ջիհադի» թիրախներին, հայտնել է իսրայելական բանակը:





























