ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Tesla ավտոարտադրող ընկերության դիվերսիայի մեջ մեղավոր ճանաչվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
«Մարդիկ, ովքեր կբռնվեն Tesla-ի դիվերսիա կատարելիս, շատ լավ հնարավորություն կունենան մինչև 20 տարի բանտ նստելու, և դա վերաբերում է նաև նրանց հովանավորներին: Մենք փնտրում ենք ձեզ»,- գրել է նա Truth Social-ում։





























