ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչները Սպիտակ տուն այցից առաջ զգուշացրել են Վլադիմիր Զելենսկիին, որ ամերիկացի նոր առաջնորդը շատ է տարբերվում իր նախորդ Ջո Բայդենից և պետք է այլ կերպ վերաբերվել նրան, սակայն Զելենսկին չի հետևել նրանց խորհուրդներին։ Այս մասին Ուկրաինայում ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է The Glenn Beck Program-ին տված հարցազրույցում։
Հարցազրույցի ժամանակ նրան խնդրել են մանրամասներ հայտնել Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության մասին։ «Թույլ տվեք ձեզ մի փոքր նախապատմություն ներկայացնել, տեղի է ունեցել հետեւյալը. այդ առավոտ մենք հանդիպեցինք նախագահ Զելենսկու հետ The Hay-Adams հյուրանոցում, անմիջապես Սպիտակ տան դիմաց: Մենք նրան ասացինք. «Տեսեք, մենք հանդես ենք գալիս մի տեսակ որպես ռեժիսոր: Դուք կգաք և կխոսեք նախագահի (Թրամփի) հետ, հետո նա կկանչի մամուլի ներկայացուցիչներին: Դուք կասեք, որ երախտապարտ եք Ամերիկայի ժողովրդին ձեզ աջակցելու, հարկատուների գումարներից 176 միլիոն դոլար տալու համար», - ավելացրել է Քելլոգը:
«Նա ներս մտավ և չլսեց, թե ինչ էինք նրան ասել: Նա սկսեց դասախոսություններ կարդալ նախագահին։ Մինչդեռ մենք նրան ավելի վաղ ասել էինք. «Դու գործ կունենաս ուրիշ մարդու հետ, այս ջենթլմենը Ջո Բայդենը չէ, լա՞վ: Նախագահը [Թրամփը] չխանգարեց նրան։ Ես կանգնեցի [...] և նրանցից մեկն էի, ով ուզում էր գալ և ասել. «Եվ երբ նա ասաց, որ դուք պետք է կողմ ընտրեք, ես հասկացա, որ դա վերջն է», - ասել է Քելլոգը:





























