Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ակնկալում է պատասխանատվության ենթարկել պաշտպանության նախարարության աշխատակիցներին, ովքեր կեղծ տեղեկություններ են տարածել իր մասնակցությամբ գաղտնի ճեպազրույցի մասին։ X սոցիալական ցանցի ձեռնարկատիրոջ էջում համապատասխան բովանդակությամբ գրառում է հայտնվել։

«Ես անհամբեր սպասում եմ Պենտագոնի աշխատակիցների քրեական հետապնդմանը, ովքեր չարամտորեն կեղծ տեղեկություններ են արտահոսում»,- ասվում է հայտարարության մեջ։

Մասկը վստահություն է հայտնել, որ կեղծ լուրերի տարածման համար պատասխանատուները կհայտնաբերվեն։

Մարտի 20-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է գաղտնի ճեպազրույց անցկացնել Մասկի հետ։ Ըստ հրապարակման՝ Պենտագոնի աշխատակիցները գործարարի համար պրեզենտացիա են պատրաստել ամերիկա-չինական զինված հակամարտության դեպքում իշխանությունների ծրագրերի մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ մեկնաբանել է իրավիճակը։ Նա հայտարարել է, որ գաղտնի ճեպազրույցի կազմակերպման մասին մամուլում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, հանդիպման մասնակիցները մտադիր չեն եղել քննարկել Չինաստանի հետ պատերազմի հնարավոր սկիզբը կամ որևէ կերպ հիշատակել այս ասիական հանրապետությունը։