Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Ռոնեն Բարին «Շին Բեթ»-ի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության) ղեկավարի պաշտոնից ազատելուն, հայտնել է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Նա պաշտոնը կլքի ապրիլի 10-ին կամ ավելի վաղ, եթե կազմակերպության նոր ղեկավար նշանակվի։
Իսրայելի վարչապետն այս առնչությամբ հայտարարել է. «Ես այլևս չեմ վստահում Ռոնեն Բարին։ Մասնագիտական մակարդակում դա ակնառու է։ Ամեն ինչ սկսվեց այն գիշեր: Ես էլ նրա մոտեցումներին չեմ հավատում։ Ես նրան չեմ վստահում։ Ես վստահություն չունեմ, որ նա կխոսի ինձ հետ վճռորոշ պահին։
Անթույլատրելի է, որ «Շին բեթ»-ի ներկայիս ղեկավարի համար հրապարակայնորեն առաջ մղվի քննչական հանձնաժողովի աշխատանքի տարբերակներից մեկը։ ՑԱԽԱԼ-ում հնարավորության պատուհանն օգտագործվեց հրամանը փոխելու համար։ Այստեղ էլ պետք է օգտվել դրանից եւ հաստատել որոշումը»։





























