ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունը, ըստ որի՝ DOGE-ի ղեկավար և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Պենտագոնում կտեղեկացվի Չինաստանի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ ԱՄՆ բանակի հույժ գաղտնի ծրագրի մասին:
Նա միաժամանակ ընդգծել է. «Մենք չենք ցանկանում Չինաստանի հետ պատերազմել, բայց կարող եմ ձեզ ասել, որ եթե դա տեղի ունենար, մենք շատ լավ պատրաստված ենք դրան», հաղորդում է CNN-ը։





























