Ամերիկացիները շարունակում են ավիահարվածներ հասցնել Եմենի ուղղությամբ:
Դրա մասին Al Masirah-ին հայտնել է անվտանգության մարմինների աղբյուրը։
Հարվածներն ուղղված են եղել Սաադա քաղաքին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածները նպատակ ունեն կանգնեցնել հութիներին Կարմիր ծովով անցնող նավերի հրթիռակոծումից, և Իրանին մեղադրել էր այդ ուժերին աջակցելու մեջ։ Թեհրանը, սակայն, հերքել է այդ մեղադրանքները։





























