Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները կոչ են արել «անհապաղ վերադարձնել» Գազայի հրադադարի համաձայնագիրը, քանի որ իսրայելական բանակը շարունակում է հարձակումը Գազայի հատվածում, հայտնել է AFP-ը:
«Գազայի հատվածին իսրայելական հարվածների վերսկսումը կտրուկ հետընթաց է Գազայի ժողովրդի համար։ Մենք ցնցված ենք քաղաքացիական զոհերի առիթով եւ կոչ ենք անում անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին»,- նշվել է նախարարների համատեղ հայտարարությունում:
Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ատգործնախարարներ Աննալենա Բերբոքը, Ժան-Նոել Բարոն եւ Դեւիդ Լեմին կոչ են արել «բոլոր կողմերին վերսկսել բանակցությունները՝ ապահովելու հրադադարի լիարժեք եւ մշտականպահպանումը»։
Նրանք հայտնել են, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ազատ արձակի պաղեստինյան տարածքում մնացած տասնյակ պատանդների, եւ որ ահաբեկչական խմբավորումը «այլեւս չպետք է կառավարի Գազայի հատվածը կամ վտանգ ներկայացնի Իսրայելի համար»:
Հայտարարությունում նշվել է, որ Իսրայելը պետք է «լիովին հարգի միջազգային իրավունքը» եւ թույլ տա օգնության հոսքը դեպի պաղեստինյան անկլավ։
Հիշեցնենք, որ այս շաբաթ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ։





























